Հայկական օդանավը դուրս է եկել Էրզրումից
Արդեն օդանավը դուրս է եկել Էրզրումից և մեր ժամանակով ժամը 14:00-ին վայրէջք կկատարի Հալեպում: Քիչ առաջ նման հայտարարություն տարածեց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը:
«Թուրքական և նրանց հետևած մի շարք լրատվամիջոցներ շտապել են լուրեր տարածել, թե իբր թուրքական կողմի պահանջով Հայաստանից Սիրիա ուղևորվող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար բեռով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումում։ Իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն։
Ըստ թուրքական կողմի հետ նախապես ձեռք բերված և հաստատված թռիչքուղու «Էր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռը վայրէջքը պիտի կատարեր Էրզրումում։ Այն պլանային էր, վայրէջք պիտի կատարեր Էրզրումում՝ զննում անցնելու համար։ Այդպես էր նաև նախորդ անգամ։ Մեր գլխավոր և միակ խնդիրը հումանիտար աղետ ապրող Սիրիահայ համայնքին և առհասարակ կարիքավոր սիրացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելն է, ինչին և ուղղված էլ մեր նախաձեռնությունը։
Արդեն օդանավը դուրս է եկել Էրզրումից և մեր ժամանակով ժամը 14:00 -ին վայրէջք կկատարի Հալեպում։
Համոզված ենք, որ այս անգամ էլ ինքնաթիռը բարեհաջող տեղ կհասնի և կվերադառնա՝ իրականացնելով մեր մարդասիրական առաքելությունը»,-ասված է հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում`
«Օգնիր եղբորդ». Էրզրումում հայկական օդանավի վայրէջքը նախատեսված էր