Արմավիրի մարզում սիբիրախտի դեպքը հաստատվեց
Արմավիրի մարզում սիբիրախտի դեպք է արձանագրվել: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ին հայտնեց, որ կենդանին անկել է մի քանի օր առաջ, սակայն լաբորատոր փորձաքննության արդյունքներն այսօր են հայտնի դարձել:
Բ.Պիպոյանը նշեց, որ սիբիրախտով վարակված կենդանին այրվել է, իսկ այրված տարածքը` ախտահանվել:
Նշենք, որ սիբիրախտի դեպքեր արձանագրվել են Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Տավուշում գրանցվել է կենդանիների անկման երկու դեպք, Գեղարքունիքում՝ 6 դեպք, սակայն մեկ դեպքում փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրվել էր սիբիրախտի դեպք, որի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ հոսպիտալացվել էր:
Նախորդող՝ Ինչո՞ւ է սիբիրախտով վարակված հիվանդը պատրաստ նորից վարակված միս ուտել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա