«Արաբական հեղափոխությունն» Ադրբեջանո՞ւմ
Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Եվդա Աբրամովը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2013թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հանդես է եկել կառավարությանն ուղղված կոչով: «Bizimyolinfo.az»-ը հայտնում է, որ փոխնախագահը խոսել է Ադրբեջանի երիտասարդության խնդիրներից:
«Ինձ անհանգստացնում է հիպոտեքի խնդիրը: Այսօր հիպոտեքի պայմաններն այնպիսի մակարդակի վրա են, որ երիտասարդները ոչ մի կերպ չեն կարողանում օգտվել: Մեր երիտասարդներն արդեն պետք է ընտանիք կազմեն: Տասնյակ միլիարդներ ունեցող երկրի կողմից հիպոթեքի համար ընդամենը 20 մլն հատկացնելը հասկանալի չէ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երիտասարդներին: Տեսնում ենք, թե ինչ է կատարվում արաբական երկրներում: Հեղափոխություն տեղի ունեցած բոլոր երկրներում իրադարձությունների գլխին երիտասարդներն են կանգնած: Եկեք Ադրբեջանում երիտասարդների խնդիրներին ուշադրություն դարձնենք», -Ադրբեջանում «արաբական հեղափոխության» հնարավորության վախից` խորհուրդ է տվել պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա