ՀԱԿ-ը քննարկել է ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ
Հայ Ազգային Կոնգրեսը քննարկել է ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին նշված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում:
«Մեր կարծիքով, այդ կոնսուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել, նրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական և քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների և քայլերի ավելի ընդհանրական ծրագիր` մասնավորապես.
.
1. Ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի ընդունմամբ, ինչպես նաևառաջիկա նախագահական ընտրությունների օրինականության վերահսկման համատեղ մեխանիզմների ստեղծում
2. Գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառմանն ուղղված համատեղ քայլեր
3. Ժողովրդի քաղաքական ակտիվացմանն ուղղված համատեղ զանգվածային հրապարակային ևայլ միջոցառումների անցկացում
4. Ապօրինի տնտեսական մենաշնորհների ևարտոնությունների ևհամակարգային կոռուպցիայի վերացման համատեղ ծրագրի ստեղծում»,- նշված է հաղորդագրությունում: