Արտաքին պա՞րտքն է պատճառը. աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանա
Արդյոք ժամանակը չէ, որպեսզի Հայաստանը գնա արտաքին պարտքի մի մասը մարելու գործընթացին: Այս հարցը բարձրացվեց ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի հետ այսօրվա ասուլիսում:
Նշենք, որ հոկտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 4 մլրդ 316 մլն ԱՄՆ դոլար, որից կառավարության պարտքը՝ 3 մլրդ 721.3 մլն դոլար:
«Իրավիճակը հետևյալն է. այս տարեվերջին մենք կունենանք 3.8 մլրդ դոլարի պարտք, որը կկազմի ՀՆԱ-ի 37.2 տոկոսը: 2013թ. մենք կունենանք շուրջ 4 մլրդ դոլարի պարտք, և որ հատկանշական է` ՀՆԱ-ի նկատմամբ այս տոկոսը կնվազի, կունենանք ընդամենը 37 տոկոս: Եվ մենք կմնանք ցածր պարտք ունեցող երկրների շարքում»,- նշեց Գ.Մինասյանը:
Ինչ վերաբերում է պարտքի սպասարկմանը, ապա ըստ պատգամավորի` Հայաստանը միշտ առանձնացել է պարտքի սպասարկման շատ ճշտապահ լինելով.
«2013թ-ի պետական բյուջեով արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվող ծախսերը էապես ավելանում են ` շուրջ 40 մլրդ դրամով»:
Այն հարցին, թե արդյո՞ք այդ հանգամանքով է պայմանավորված, որ հաջորդ տարվա բյուջեով աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, Գ.Մինասյանը նշեց.
«Արտաքին պարտքի սպասարկումը առաջնահերթ խնդիր է և ավելի շատ գումար ենք տրամադրելու դրա սպասակմանը, քան նախորդ տարի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան