Ադրբեջանում Իրանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել «Բաքու խաբար» օրաթերթին
Ադրբեջանում Իրանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել «Բաքու խաբար» օրաթերթին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի դեսպանության կողմից բողոքի նոտա հղելու պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ ադրբեջանական «Բաքու խաբար» օրաթերթը Պարսից ծոցի փոխարեն այլ աշխարհագրական տեղանուն է օգտագործել:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «արաննյուզ.իռ» կայքը ևս անդրադարձել էր այս խնդրին, նշելով, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, («Էքսպրեսս», «Բաքու խաբար» օրաթերթեր, «ԱՊԱ» լրատվական գործակալություն) լուսաբանելով ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության մասին հայտնած տեսակետը, Պարսից ծոց-ն անվանել են «Արաբական ծոց»:
Նշենք, որ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում աշխարհագրական այդ տեղանունը նշվում է որպես Պարսից ծոց, սակայն այդ տարածաշրջանի արաբական երկրները` Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Օմանը, Քաթարը և Բահրեյնը, ինչպես նաև համաշխարհային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ այն անվանում են «Արաբական ծոց», ինչն էլ հարուցում է Իրանի իշխանությունների դժգոհությունը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Ադրբեջանական ԶԼՄ-ներն այժմ էլ խեղաթյուրում են Իրանի աշխարհագրական տեղանունները
Իրանի հարավում գտնվող երեք կզիները կընդգրկվեն նոր կազմավորվող Պարսից ծոց նահանգում
Իրանի ԶՈւ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում համալրվել են նոր ռազմակայանով
Իրանի ԱԳՆ-ն սպառնում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ խզել դիվանագիտական հարաբերությունները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում