Քաղաքագետ. Ժողովուրդը ոտքի չի կանգնի
«Ժողովուրդը ոտքի չի կանգնի, բացառվում է, դա ոչ միայն ցույց տվեցին մայիսի 6-ի ընտրությունները, ընդհանրապես՝ 20 տարվա ընթացքում ժողովուրդը բազմաթիվ անգամներ ոտքի է կանգնել և արդյունքի չի հասնում։ Հասկանո՞ւմ եք, դա արդեն բերում է այն գաղափարի ձևավորմանը, որ «մեկ է, այստեղ այլևս խաղ չկա», և միակ «խաղը»՝ պայքարի ձևը, Հայաստանից հեռանալն է»,– «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական փորձագետ Արմեն Բադալյանը։
Թերթի դիտարկմանը՝ ժողովուրդը ոտքի չի կանգնում, որովհետև պարզապես չի՞ տեսնում այն ուժը, որի ետևից կարելի է գնալ, Բադալյանը պատասխանել է. «Ժողովուրդը ոչ միայն այդ ուժը չի տեսնում, ինքը չի կարող այդ ուժը ծնել»։