Փաստաբան. «Չենք լռելու»-ն ուրվական է. դրա նյութերը հրապարակող լրատվամիջոցը կարող է պատասխանատվության ենթարկվել
Այս կամ այլ ոլորտի, բայց հիմնականում բանակի մասին խնդիրների վերաբերյալ տեղեկություններ տարածող «Չենք լռելու» նախաձեռնության նյութերը և տեսանյութերը հրապարակող լրատվամիջոցը շատ հեշտությամբ կարող է պատասխանատվության ենթարկվել: Այդ մասին այսօր Փաստաբանների պալատի կազմակերպած սեմինարի ժամանակ, տեղեկատվության աղբյուրի մասին խոսելիս հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Նա վկայակոչեց պատվի, արժանապատվության վիրավորանքի ու զրպարտության մասին (Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ-ի) Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը և ասաց, որ ըստ դրա, տեղեկատվական աղբյուր կարող են համարվել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը: Ինչպես նաև տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակներն ու լրատվական գործակալությունները:
««Չենք լռելուն» ունի մեծ հնարավորություններ այս կամ այն ամբիոնից տեղեկություններ ստանալու, բայց նրանք չկան, ով է տեսել` ովքեր են «Չենք լռելու»-ն: Եթե որևէ մեկն ուզենա իրենց դատի տա, չի կարողանալու, որովհետև նրա հասցեն չկա, նրա տվյալները չկան, նա գրանցված կազմակերպություն չէ », -ասա փաստաբանը:
Նրա խոսքով, այս առումով իրավիճակը խնդրահարույց է, հետևաբար լրատվամիջոցը պետք է մտածի`օգտվի՞ «Չենք լռելու»-ից, թե՞ ոչ:
«Եթե օգտվի և գործը մտնի դատարան, լրատվամիջոցին պատասխանատվության կկանչեն, որովհետև նա աղբյուրը չի ուզում բացահայտել», -նկատեց փաստաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում