Մեղրիի ՀԷԿ-ի առաջին քարը դրվեց
Սյունիքի մարզում քիչ առաջ տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի Իսլամական հանրապետության էնեգետիկայի նախարարության պատվիարկությունը` էնեգետիկայի նախարար հայ-իրանական միջակառավարական հանձաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է Սյունիքում գտնվող Panorama.am-ի թղթակիցը:
ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ Մեղրի-Ղարաչիլար հիդրոէլեկտրակայանի կասկադի կառուցումը հայ-իրանական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունք է: Նախագիծը կազմվել է մեկ տարի տևած աշխատանքների արդյունքում:
Նախարարը հիշեցրեց, որ Արաքս սահամանային գետի վրա ՀԷԿ-եր կառուցելու և շահագործելու նպատակով միջակառավարական համաձայնագրերը ստորագրվել են դեռևս 2007թ.-ին, 2008թ.-ին, այնուհետև դրանք վավերացվել են երկու երկրների խորհրդարանների կողմից:
Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու է իրանական կողմը, նախատեսվում է դրանք ավարտել 5 տարի անց: Ըստ հաշվարկների, Արաքս գետի վրա կառուցվող Մեղրիի հէկ-ը տարեկան կարտադրի 792 մլն կվ/ժ էլեկրաէնեգիա, ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը 150 մեգվատ է, աշխատելու է երկու տուրբին:
Ըստ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարի, Մեղրիի ՀԷԿ-ից անցկացվելու է թունել, որի երկարությունը կազմելու է շուրջ 12.2 կմ, ներքին տարմագիծը 8.5 մետր, իսկ հաշվարկային ճնշումը 90:
«ՀԷԿ-երի կասկադը հնարավորություն կտա խթանելու Հայաստանի և Իրանի սահամանամերձ մարզերի տնտեսության զարգացումը»,- շեշտեց Արմեն Մովիսիյանը` զեկուցելով երկրի ղեկավարին, որ ՀՀ նախագահի և Իրանի Իսլամական հանրապետության նախագահի հանձնարականները պատշաճ մակարդակով իրականացվել են:
Ըստ էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքում զետեղված տվյալների, ներկա դրությամբ վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները:
Ամբողջ հիդրոներուժի իրացումը հնարավոր է ապահովել` օգտագործելով գոյություն ունեցող Սևան-Հրազդանի ու Որոտանի երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների համալիրները, Ձորա ՀԷԿ-ը, կառուցելով երեք նոր խոշոր ՀԷԿ-եր և յուրացնելով փոքր ՀԷԿ-երի ներուժը:
Ներկայումս էներգետիկ նպատակներով խոշոր գետերից մնում են չօգտագործված Դեբեդ գետը իր Ձորագետ վտակով և Արաքս գետը:
Նախատեսվում է կառուցել.
-Մեղրիի ՀԷԿ-ը (մոտ 130 ՄՎտ հզորությամբ և շուրջ 800 մլն.Կվտժ էլ.էներգիայի տարեկան արտադրությամբ)` Արաքս գետի վրա,
-Շնողի ՀԷԿ-ը (մոտ 75 ՄՎտ հզորությամբ և 300 մլն. ԿՎտժ էլ. Էներգիայի տարեկան արտադրությամբ)` Դեբեդ գետի վրա,
-Լոռիբերդի ՀԷԿ-ը (մոտ 66 ՄՎտ. հզորությամբ և շուրջ 200 մլն. Կվտժ էլ.էներգիայի տարեկան արտադրությամբ)` Ձորագետ գետի վրա:
Ինչպես նշվել է Երևանում հոկտեմբերին անցկացված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում, ներկայումս օրակարգում են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի և նավթամթերքների խողովակաշարի շինարարության նախագծերն ու համագործակցության ընդլայնումը նավթաքիմիայի բնագավառներում: Կարևոր նշանակություն ունի երկկողմ տրանսպորտային, մասնավորապես երկաթուղային հաղորդակցության ակտիվացումը: Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագծի առնչությամբ կայացել են մի շարք քննարկումներ և նախագծի իրականացման համար առկա է կողմերի վճռականությունն ու շահագրգիռ հետաքրքրությունը:
այ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է 1992 թվականին` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան