«Ռոյթերս». Սիրիա մեկնող հայկական բեռնատար օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում
Թուրքիան կարգադրել է, որպեսզի օդային տարածքով Հայաստանից Սիրիա մեկնող բեռնատար օդանավը վայրէջք կատարի Էրզրումի օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի` մեկ ամսվա ընթացքում Անկարայի կողմից երկրորդ նման քայլը նախատեսված է որպեսզի իր օդային տարածքը չօգտագործվի` Սիրիային ռազմական աջակցություն բացառելու նպատակով:
Նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաև հոկտեմբերին, երբ Էրզրումում իջեցվել էր Սիրիա մեկնող հայկական օդանավը, որը մարդասիրական օգնություն էր փոխադրում Սիրիա: Այն ժամանակ օդանավի զննումը տևել էր 3.5 ժամ, և ինքնաթիռում որևէ արգելված բեռ չէր հայտնաբերվել:
Նախորդ դեպքի վերաբերյալ Հայաստանի ՔԱԳՎ-ի պարզաբանումը հետևյալն էր. AIR Armenia ավիաընկերությանը տեղեկացրել էին, որ եթե ավիաընկերությունը ցանկանում է իր օդանավն անցնի Թուրքիայի օդային տարածքով, պետք է վայրէջք կատարի Թուրքիայի Էրզրումի օդանավակայանում և իրականացվի բեռի վերազննում:
Ավիաընկերությունը տվել է իր համաձայնությունը և ի սկզբանե իր թռիչքային պլանում նախատեսած է եղել այդ օդանավակայնում վայրէջք կատարելը: