Հաստատվել է սիբիրյան խոցի կասկածելի ևս մեկ դեպք. Արագածոտնի մարզի բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում
Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատվել է սիբիրյան խոցի կասկածելի ևս մեկ դեպք։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի երիտասարդ բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Հիվանդության մաշկային ձևն է, վիճակը միջին ծանրության է։ Բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։
Ըստ նույն աղբյուրի՝ հիվանդ անասուն հայտնաբերված բոլոր տարածաշրջաններում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից շարունակվում են բակային համայցերը, կանխարգվելիչ և հակահամաճարակային միջոցառումները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան