ԱՄՆ. Ընտրություններ, որոնք պահպանեցին ստատուս քվոն

Հեղինակ` Արմեն Մինասյան

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում ավարտվեց նախագահի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների՝ սենատորների ընտրությունները և նույն օրը երեկոյան (Երևանի ժամանակով նոյեմբերի 7-ի առավոտյան) աշխարհն արդեն իսկ իմացավ, որ Սպիտակ տան տանտերը չի փոխվելու. ամերիկացիների կամոք` Բարաք Օբաման կպաշտոնավարի ևս չորս տարի:

Ընտրական գործընթացը երկրում տևում է մի քանի ամիս: Ըստ որում, խոսքը ոչ միայն փրայմերիզի մասին է: Որոշ նահանգներում քվեարկությունն անգամ տևում է վեց շաբաթ: Բուն ընտրությունների օրը նշանակալից է այնքանով, որ կուսակցություններն իրենց համախոհներին մոբիլիզացնելու վերջին շանսն են ստանում, և այդ օրը ամփոփվում ու նաև հրապարակվում են արդյունքները:

Ընտրությունների ընթացքին հետևելու համար նոյեմբերի 6-ին այցելեցինք ԱՄՆ Նևադա նահանգի Ռենո քաղաք: Հասցեն պատահական չէր ընտրված: Բոլոր կանխատեսումներով Նևադան այս ընտրություններում «ճակատային» էր, կամ «տատանվող»: Իսկ բուն Նևադայում ճակատային էր Վաշո կոմսությունն ընդգրկող ընտրատարածքը, որտեղ էլ գտնվում է Ռենո քաղաքը (հայտնի է, որ Լաս Վեգասն ընդգրկող տարածքը քվեարկում է դեմոկրատների օգտին, իսկ գյուղաբնակ շրջանները, որոնց այստեղ անվանում են կովբոյական՝ հանրապետականներին):

«Ճակատային» նահանգն ընտրությունների ժամանակ բավականին մեծ ուշադրություն է հրավիրում, հատկապես մրցակից ուժերի ընտրարշավը սպասարկողների կողմից: Դրանում մենք համոզվեցինք՝ այցելելով Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի շտաբները: Երկուսում էլ բավականին մեծ թիվ էին կազմում Կալիֆորնիայից ժամանած կամավորները: Վերջիններիս հիմնական անելիքն ընտրողների հետ կապնվելն ու հիշեցնելն է, որ անհրաժեշտ է քվեարկել: Մեխանիզմը հետևյալն է՝ ընտրատեղամասերից վստահված անձինք կամ դիտորդները տեղեկություններ են հաղորդում շտաբին ընտրողների մասնակցության վերաբերյալ, իսկ քանի որ ընտրողների ցուցակը նախապես հայտնի է և հայտնի են, թե ովքեր են պոտենցիալ համակիրները, կամավորները զանգեր են կատարում իրենց պոտենցիալ ընտրողներին և հորդորում գնալ քվեարկության: Մեզ բացատրեցին, որ չի արգելվում անգամ համակիրներին ընտրատեղամաս տեղափոխելը:

Կամավորներից բացի ընտրական շտաբներում մշտապես հերթապահում են իրավաբանները: Միթ Ռոմնիի շտաբի ղեկավարը պատմեց, որ կոմսության տարածքում գտնվող 180 ընտրատեղամասերը սպասարկելու համար իրենք մոտ 100 իրավաբան են մոբիլիզացրել: Վերջիններիս պարտականությունների մեջ է մտնում տեղամասերից եկած ահազանգերին իրավական գնահատական տալն ու անհրաժեշտության դեպքում համապատասխան ընթացակարգի մեկնարկ տալը:
Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, ապա գործընթացին հետևելու համար այցելեցինք Ռենոյի դպրոցներից մեկում տեղակայված տեղամաս: Տեղամասի հանձնաժողովի նախագահ Լուիզ Լեֆեբրը բավականին ջերմ ընդունելությունից հետո օտարերկրյա հյուրերի համար ցուցադրական քվեարկություն կատարեց՝ մանրամասն բացատրելով ողջ ընթացակարգը: Արդյունքում պարզվեց, որ քվեարկություն կատարելու համար անձը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, բավական է նշել միայն անունը և մի քանի անձնական տվյալ՝ օրինակ գրանցման հասցեն: Այնուհետև պետք է ստանալ համապատասխան պլաստիկ քարտը և դրա միջոցով էլեկտրոնային քվեարկություն կատարել:

Տեղամասում հանձնաժողովի անդամներից բացի հերթապահում էին նաև երկուական դիտորդներ յուրաքանչյուր թեկնածուի շտաբից: Նրանք մերթընդմերթ դուրս ու ներս էին անում և ստուգում, որպեսզի հակառակորդի կողմնակիցները տեղամասի շրջակայքում քարոզչություն չանեն: Ամերիկյան օրենքներով ընտրական քարոզչությունը չի դադարում ընդհուպ մինչև տեղամասերի փակվելը: Միակ արգելքն այն է, որ չի կարելի քարոզչություն իրականացնել տեղամասից 100 ոտնաչափ շառավղով տարածքի վրա:

Դիտորդների կամ վստահված անձանց հետ զրույցից պարզվեց, որ մեր այցելած տեղամասում ողջ օրվա ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել և ամեն ինչ հարթ է: Ընտրողների հոսքն էլ բավականին նոսր էր. տեղամասում մեր գտնվելու ընթացքում քվեարկեցին ընդամենը 5-6 հոգի: Տիկին Լեֆեբրը պարզաբանեց, որ նման պասիվությունը պատահական չէ, տարածքի ընտրողների շուրջ 60 տոկոսն արդեն իսկ քվեարկել է մինչև նոյեմբերի 6-ը:

Ինչ վերաբերում է խախտումներին, ապա դրանք ամերիկյան պրակտիկայում հազվադեպ երևույթ են, սակայն պատահում են: Մեր հարցումներին ի պատասխան հնչած պարզաբանումներից հասկացանք, որ ԱՄՆ-ում էլ զերծ չեն ընտրակաշառք տալու, այլոց՝ հատկապես մահացած անձանց փոխարեն քվեարկելու երևույթները: Բայց դրանք այնքան քիչ են, որ որևէ էական ազդեցություն չունեն ընտրությունների արդյունքների վրա: Արդյունքներն այստեղ ոչ ոք կասկածի տակ չի դնում:

Եվ անգամ այս տարի, երբ բոլորն ընտրարշավը որակում էին կոպիտ ու անզիջում, ավանդույթի համաձայն՝ դեռ պաշտոնական արդյունքները չամփոփած Միթ Ռոմնին զանգահարել և շնորհավորել էր իր մրցակցին: Այս մասին մենք իմացանք հենց Միթ Ռոմնիի ելույթից, որն ունկնդրեցինք Ռենոյի հանրապետականների խնջույքի՝ փարթիի ժամանակ: Իսկ ահա Օբամայի հաղթական ճառը լսեցինք դեմոկրատների վիկտորի-փարթիի ընթացքում:

Ամերիկյան ընտրությունները յուրօրինակ տոն են հիշեցնում: Անկախ ընտրությունների արդյունքից, գործընթացի մասնակցիները պատրաստվում են ամփոփել անցած ճանապարհը և, ինչու չէ, նաև զվարճանալ: Դեռ կեսօրին, երբ ամեն ինչ լարված էր թվում, թե դեմոկրատների և թե հանրապետականների շտաբների ղեկավարները մեզ հրավիրեցին իրենց փարթիին՝ կիսելու իրենց ուրախությունը կամ տխրությունը: Եվ օգտվելով առիթից՝ մենք մասնակցեցինք այդ յուրօրինակ տոնակատարությանը:

Պետք է նշել, որ չնայած Ռոմնիի պարտությանը, հանրապետականների խնջույքը տխուր չէր: Ճիշտ է, հիասթափության որոշակի մթնոլորտ առկա էր, սակայն մարդիկ ուրախ էին մի կողմից սենատորների ու կոնգրեսմենների ընտրություններում ունեցած հաջողությունների համար, իսկ մյուս կողմից՝ ամիսներ տևած ընտրարշավի ավարտման կապակցությամբ: Իսկ ահա դեմոկրատների դեպքում հավաքույթը հարյուր տոկոսանոց տոնի էր վերածվել:

Ճիշտ մի քանի ժամ անց, երբ անցել էր էյֆորիկ տրամադրությունը և հիասթափություն էր, ոչ միայն լրատվամիջոցները, այլև շարքային ամերիկացիներն էին  վերլուծում գլխներով անցածը` դեմոկրատ նախագահը մնում է իր պաշտոնին, Սենատում դեմոկրատների մեծամասնություն է, Ներկայացուցիչների պալատում՝ հանրապետականների: Այսինքն՝ ընտրություններից առաջ եղած ստատուս-քվոն պահպանվեց:

«6 միլիարդ դոլար ծախսվեց ընտրությունների համար, ու ոչինչ չփոխվեց երկրում»,- դժգոհում էին մեր զրուցակից ամերիկացիներն ու նշում, որ այդ գումարներով կարելի էր հազարավոր երիտասարդների կրթության ու հազարավոր հիվանդների առողջության հարցերը հոգալ:



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:14
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայազգի ֆուտբոլիստների վրա, կան տուժածներ
Սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանսի Ժան-Ժերմեն մարզադաշտում D5 ֆուտբոլային խմբի հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և թուրքերի...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ուզբեկստանը կստուգի ռուսախոս ուսանողների ծեծի մասին հաղորդագրությունները
Ուզբեկստանի երեխաների օմբուդսմեն Սուրայո Ռախմոնովան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ կստուգի ռուսական լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հոկտեմբերի 1-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավինյանը մեկնել է Հռոմ
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ Արցախի 385 եկեղեցի,մնաց մահմեդական թշնամուն. Գևորգյան
«Բլոգնյուզ» կայի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ և ուղղակի միջնորդությամբ Արցախի 385...
Աղբյուր` Panorama.am
10:04
Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա. Աբրահամյան
«Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հրաչուհի Բասենցը՝ բեմից Եռաբլուր. Փնջերը ձերն են, տղաներ
Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 16-րդ երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին ելույթ է ունեցել  Նյուրնբերգի և Դրեզդենի...
Աղբյուր` Panorama.am
09:31
Անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցում երկու անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 110-ը
ԱՄՆ-ի հարավ-արևելքում պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 110-ը։ Զոհերի թվի մասին հայտնում է CBS News-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ի՞նչ տեսքով են պաշտոնյաների ու բարերարների կանայք ներկայացել Մայր Տաճարի վերաօծման արարողությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ երեկ օծվել է Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվել Հայրապետական Սուրբ Պատարագ։  Տաճարի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Սեպտեմբերի 30-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:45
Հոկտեմբերը կգա տեղումներով
Երևանում սեպտեմբերի  30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո,  2-ին,...
Աղբյուր` Panorama.am
08:40
Սեպտեմբերի 30-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:50
Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի է գրանցել
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի շնորհիվ մրցակցի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Թբիլիսիում ռուս զբոսաշրջիկը «Վերջին անգամ» երգը երգելու ժամանակ ընկել և մահացել է.Տեսանյութ
Ռուս կին զբոսաշրջիկը մահացել է Թբիլիսիի սայթաքելով և ընկնելով ստորգետնյա անցումու։ Դեպքի մասին հայտնում է RT Telegram ալիքը։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Դետեկտիվ ժանրի առևանգում Արարատի մարզում
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 66-ամյա...
Աղբյուր` Panorama.am
18:03
Մենք սխալվելու իրավունք չունենք, հակառակ դեպքում 2008 թվականի օգոստոսյան պատերազմը չնչին բան կթվա. Իվանիշվիլի
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Վրաստանը «քարտեզից...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչի վրա է ծիծաղում՝ իր կուզի, թե կրծքերի.Մայր տաճարի մոտ տարեց կինը հարձակվեց Նիկոլ Փաշինյանի վրա
«Դավաճան, Արցախ է կոտորել հայրենիք է հանձնել»,-Սուրբ Էջմիածնի մայր տաճարի դիմաց օծումից հետո Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը դիմեց...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան և ամրապնդվեն ներկայիս մարտահրավերների պայմաններում. Սերգեյ Կոպիրկին
«Հայ ռուսական հարաբերություննների ապագան կորոշվի շատ խոր ավանդական բարեկամությամբ և համագործակցությամբ։ Այդ հարաբերությունները պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:02
Լիբանանում մահացած Նասրալլայի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից. Reuters
Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի մարմինը...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կուբանում տղամարդը նռնակով պայթեցրել է սիրելիին
Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքում տեղի բնակիչը մեքենայում նռնակ է պայթեցրել, որում եղել է սիրելիի հետ։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ցավալի է, որ տիեզերական կարևորություն ունեցող այս իրադարձությանը խորանի հենց հետևում է Ամենայն Հայոց դավաճանն է. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Մայր Տաճարի Ավագ խորանն այլևս վերաօծված է սրբալույս Մյուռոնով։...
Աղբյուր` Panorama.am
14:36
Իրանի ԱԳՆ.Բեյրութի վրա հարձակման ժամանակ ՀՊ կորպուսի հրամանատարի տեղակալին է զոհվել
Իսրայելը պատասխան կտա Բեյրութում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատարի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Մասամբ խաղաղությունը» տարբերակ չէ. Բայրամով
«Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթացի են հասել ուղղակի բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման...
Աղբյուր` Panorama.am
13:30
Հայոց թագավորն ինքն է գնացել և Արարատ սրբազան լեռից ժայռաքարեր բերել Մայր Տաճարի հիմքերի համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է, «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 301-303թթ.` Հայոց Սուրբ Տրդատ Մեծ Արքայի և Սուրբ Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ադրբեջանի ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:40
Քոլեջի 16-ամյա սովորողին դանակահարել է համակուրսեցին
Սեպտեմբերի 27-ին Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ֆորմալ հրավերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ. Արշակ արքեպիսկոպոսը՝ օծման արարողությանը իշխանություններին հրավիրելու մասին
«Մեր դիրքորոշումներն ինչպիսին եղել են՝ շարունակում են այդպիսին լինել, Ֆորմալ հարվերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
17:29 28/09/2024

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}