Վիլանովա. «Ֆուտբոլիստներին չեմ կարող մեղադրել»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Սելթիկից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո նշել է, որ չի կարող մեղադրել իր ֆուտբոլիստներին: Նա նաև ասել է, որ շոտլանդացիների խփած առաջին գոլը հսկայական դեր է խաղացել այս մրցակցության ելքի հարցում:
«Շնորհավորում եմ «Սելթիկին» հաղթանակի առթիվ,- Վիլանովայի խոսքերը մեջբերել է AS-ը:- Շոտլանդացիներին օգնեց տրիբունաների աներևակայելի աջակցությունը: Իհարկե, հասկանալի էր, որ մրցակիցն ուժեղ է օդային պայքարում, սակայն «Սելթիկն» այսօր իրեն ցուցադրեց որպես բազմակողմանի թիմ: Կհաղթեինք, եթե առաջինը հաջողությւան հասնեինք: Բայց այլ կերպ ստացվեց. երկար ժամանակ չէինք կարողանում տխրեցնել մրցակցի դարպասապահին, ով հիանալի հանդիպում անցկացրեց: Այդուհանդերձ, մեզ միայն մեկ հաղթանակ է պետք` խմբում առաջին տեղը գրավելու համար: Երեկ մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, և ես չեմ կարող մեղադրել իմ ֆուտբոլիստներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա