«Zdnet». Բաքվում հակերները կոտրել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական համակարգիչների անվտանգության համակարգերը
Բաքվում` ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման ֆորումի ժամանակ` հակերները կոտրել են ԵՄ բարձրաստիճան երկու պաշտոնյաների անձնական համակարգիչների անվտանգության համակարգերը: Այս մասին տեղեկացնում է «zdnet» պարբերականը:
Նախօրեին ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը` քաղաքացիներին համացանցում վերահսկելու համար և խոստացել այնպես անել, որ լրագրողները խուսափեն այդ հետապնդումներից:
«Այս երկրում մենք տեսնում ենք ԶԼՄ-ների նկատմամբ մի շարք կամայական սահմանափակումներ: Մենք տեսնում ենք, որ ազատ խոսքն այստեղ քրեականացվում է: Մենք ականատես ենք լրագրողների հանդեպ դաժան հարձակումների, իսկ ակտիվիստներին առցանց լրտեսում են: Ես դատապարտում եմ այս ամենը: Սահամանափակումները պետք է դադարեն»,- ասել էր ԵՄ ներկայացուցիչ Նելի Քրոուսը (Neelie Kroes):