Հասարակություն 11:08 09/11/2012

Բակո Սահակյանը Մոսկվայում կոչ է արել եռանդով ու ոգևորությամբ մասնակցել «Հեռուստամարաթոն 2012»-ին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա-երեկոյին և հանդես եկել ողջույնի խոսքով, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Սրբազան հայր, Սիրելի հայրենակիցներ, Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունենք բոլորս միասին քննարկել Արցախի հետագա զարգացմանը վերաբերող կարևորագույն հարցերը:

Ռուսաստանի հայ համայնքը հանդիսանում է մեր ժողովրդի ամենահայրենասեր, կայացած և ակտիվ հատվածներից մեկը: Արցախի անկախ պետականության ձևավորումից ի վեր ձեզնից յուրաքանչյուրն անմիջականորեն մասնակցել է հայրենի երկրի շենացման ու զարգացման գործընթացին: Դժվար է պատկերացնել որևէ ոլորտ, որտեղ չի զգացվում ձեր ներկայությունը: Արդյունքում, նաև այդ գործուն մասնակցության շնորհիվ է մեզ հաջողվել իրականացնել ռազմավարական բազմաթիվ ծրագրեր:

Բավական է նշել, որ շուտով կավարտվի Ստեփանակերտում ժամանակակից պայմաններին համապատասխան, ողջ տարածաշրջանում տեխնիկապես ամենահագեցած հիվանդանոցներից մեկի կառուցումը: Արցախի մայրաքաղաքում ավարտվել է թիվ 3 դպրոցի կապիտալ վերանորոգումը, ընթացքի մեջ է թիվ 1 և թիվ 6 դպրոցների նոր մասնաշենքերի, ինչպես նաև նոր ծննդատան շինարարությունը: Վերջերս Շուշիում կապիտալ վերանորոգվել են Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, պատմական «Մարիամ Ղուկասյան» օրիորդաց դպրոցի շենքը, որտեղ տեղակայվել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և մի շարք այլ հաստատություններ: Արցախի վետերաններին և հաշմանդամներին պարբերաբար տրամադրվում է տարբեր տեսակի օգնություն, այդ թվում` ձեռքի կառավարման մեքենաներ: Ստեփանակերտում կապիտալ վերանորոգվել է ծերանոցի շենքը:

Հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցվել ու կառուցվում են բազմաթիվ ջրատարներ, ճանապարհներ և կենսական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ: Ուզում եմ, մասնավորապես, նշել Վանք-Քոլատակ ճանապարհը, որը տանում է մինչև Արցախի ամենահին վանքերից մեկը` Հակոբավանք: Այդ ճանապարհն ունի կարևոր տնտեսական նշանակություն և խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Մշտական աջակցություն է ցուցաբերվում նաև ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես, արցախյան Մեծ հարսանիքին մասնակցած զույգերի երեխաներին նպաստների տրամադրման ծրագրի շրջանակներում:
Այս ամենն իրականացվել է Ռուսաստանի մեր քույրերի ու եղբայրների անմիջական աջակցությամբ: Նրանցից շատերն այսօր այս դահլիճում են: Մենք բարձր ենք գնահատում նման սրտացավ ու անշահախնդիր վերաբերմունքը՝ այն համարելով մեր ժողովրդի միասնության կարևոր դրսևորումներից մեկը:

Թանկագին բարեկամներ,
Այսօր մենք հավաքվել ենք մեկ այլ կարևոր ծրագիր կյանքի կոչելու նպատակով, որի հիմքում ընկած է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը երկարաժամկետ հեռանկարով: Զարգացած գյուղը մեր ժողովրդին հողի հետ կապող ամենակարևոր միջոցն է և միանգամից լուծում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, գյուղատնտեսության, տեղական արտադրության, վերամշակող արդյունաբերության, ժողովրդագրության և այլ բնագավառներում: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ամուր և շենացող գյուղը Արցախի հզորության առանցքային բաղադրամասերից մեկն է:

Այս ծրագրի շրջանակներում հատուկ տեղ է հատկացվում գյուղական համայնքային կենտրոնների կառուցմանը: Յուրաքանչյուր կենտրոն իր մեջ կընդգրկի գյուղապետարան, բուժկետ, ինտերնետ-ակումբ և հանդիսությունների սրահ: Այդ կենտրոնների կառուցումն անկասկած կնպաստի բնակչության կենսապայմանների բարելավմանը, գյուղական բնակավայրերում կյանքի աշխուժացմանը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա արցախյան գյուղի շարունակական զարգացման վրա:

Սիրելի հայրենակիցներ,
2012 թվականը հոբելյանական է մեր ժողովրդի համար: Ազգովի տոնեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակը: Այն հոբելյանական է նաև <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի համար, որն իր 20-րդ տարեդարձն է բոլորում: <<Հայաստան>> հիմնադրամն այն կառույցն է, որն աշխարհասփյուռ հայությանը համախմբում է տարբեր ծրագրերի շուրջ, որոնց նպատակը մեկն է՝ զարգացնել ու զորացնել պատմական հայրենիքը, էլ ավելի ամրապնդել ու խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը»: Ուզում եմ վստահ լինել, որ տոնական այդ մթնոլորտը լրացուցիչ խթան կհանդիսանա համազգային այս միջոցառումը հաջողությամբ իրականացնելու համար: Ես ավելի քան վստահ եմ, որ լինելով միասնական, կազմակերպված, ունենալով համապատասխան կամք ու վճռականություն, մենք ի վիճակի ենք լուծել մեր առջև ծառացած ցանկացած խնդիր:

Բոլորիդ կոչ եմ անում նույն եռանդով ու ոգևորությամբ մասնակցել «Հեռուստամարաթոն 2012»-ին և ինչպես միշտ սատար կանգնել Արցախի շենացման հայրենանվեր գործին»:

Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայազգի բարերարներ, գործարարներ և հասարակական-քաղաքական գործիչներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}