Օզիլ. «Բորուսիան» Չեմպիոնների լիգայում հաղթանակի է ձգտում»
«Ռեալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիան» ի վիճակի է հաղթել Չեմպիոնների լիգայում: Նրա խոսքերով` Յուրգեն Կլոպի սաներն իրենց գերազանց են դրսևորել «Ռեալի» հետ խաղերում:
«Բորուսիան» կարող է պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար,- նրա խոսքերը մեջբերել է AS-ը:- Թիմը, որն անընդմեջ երկու անգամ հաղթում է Բունդեսլիգայում, հաստատ թույլերից չէ: Առավել ևս, որ «Ռեալի» հետ հանդիպումներում իրեն լավագույն կողմերով է դրսևորել: Հետաքրքիր կլինի հետևել եվրոպական ակումբային մրցաշարում նրա հետագա ընթացքին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա