Իշխանությունը պատրաստ է գնալ սահմանադրական միայն մեկ փոփոխության
«Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել ԲՀԿ հայտարարությանը. գտնում է, որ ԱՊՀ, առավել ևս` Հարավային Կովկասի երկրների համար դեռ վաղ է խորհրդարանական կառավարման անցնելը: Նման առաջարկ նրան արվել է դեռ 2008-ին` սեփական թիմակիցների կողմից, ելնելով Վրաստանի փորձից: Այդ ժամանակ ևս նա կտրուկ մերժել է այդ մոտեցումը` ասելով, որ դա երկար տարիների աշխատանք և փոփոխությունների հենք է պահանջում: Ինչ վերաբերում է սահմանադրական մյուս փոփոխությանը, որով նոր փոխվարչապետների պաշտոններ են սահմանվում, ապա` «դա այլ բան է. պահանջում է Սահմանադրության ընդամենը մեկ տողի փոփոխություն», ուստի իշխանությունը պատրաստ է գնալ դրան»: