Ինչ-որ հաճելի երևույթ` ըստ Գ. Սահակյանի. Ինչ արժե Ծառուկյանի կոչումը
«Ժողովուրդն» անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նախօրեին Մոսկվայում «Տարվա մարդ» կոչմանն արժանանալուն։ «Նույն տիտղոսին արժանացան նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Ուշագրավն այն էր, որ ԱՊՀ երեք երկրներից նախագահներն են «Տարվա մարդ» դարձել, իսկ Հայաստանից կոչումը տրվել է Ծառուկյանին»,- գրում է թերթը։
Մեկնաբանելով այս հանգամանքը՝ թերթի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Ես նոր իմացա, որ նման մրցանակ են տվել։ Դուք եք ինձ նման տեղեկություն տալիս։ Կարծում եմ՝ դա ինչ-որ հաճելի երևույթ է, և քաղաքական մտայնություն այստեղ չի կարող լինել»։ Թերթը նաև հավելում է, որ ըստ lragir.am–ի՝ Ծառուկյանն այդ մրցանակը գնել է 30 հազար ԱՄՆ դոլարով: