Կավանին ուզում է գերազանցել Մարադոնային
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին, ով Եվրոպայի լիգայի 4-րդ տուրում «Դնեպրի» հետ խաղում պոկեր է ձևակերպել, երազում է գերազանցել լեգենդար Դիեգո Մարադոնային ակումբի ռմբարկուների ցուցակում: Հանրահայտ արգենտինացին 7 մրցաշրջանի ընթացքում այդ թիմի կազմում խփել է 115 գոլ, իսկ Կավանիի հաշվին արդեն 79 գնդակ է գրանցված: Այս մասին հայտնում է calcionews.net-ը:
«Ես աստիճանաբար մոտենում եմ Մարադոնայի ռեկորդին: Ի վիճակի եմ գերազանցել այն: Ինձ դուր է գալիս գոլեր խփել, որոնք միշտ ուրախություն են պատճառում հարձակվողերին:
Չեմ կարծում, որ «Նապոլին» լիովին կախված է ինձանից: Ինձ հաջողվեց 4 գոլ խփել, սակայն պետք չէ մոռանալ, որ խաղընկերներս ինձ հիանալի փոխանցումներ կատարեցին»,- ասել է Կավանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա