Համանախագահները նոյեմբերի վերջին կայցելեն տարածաշրջան
ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նախօրեին Վիեննայում կազմակերպության մշտական խորհրդին են ներկայացրել իրենց տարեկան զեկույցը: Այս մասին տեղեկացանք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից:
Համանախագահներն ընդգծել են վերջին մեկ տարվա ընթացքում իրենց կողմից իրականցրած ակտիվ աշխատանքը, ներառյալ առանձին ու միասին հանդիպումները հակամարտող երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ այս տարվա հունվարին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը:
Համանախագահները հակիրճ ներկայացրել են իրենց դերակատարությունը` տարածաշրջանում դեսպան Կասպրշիկի ու նրա թիմի աշխատանքների միջոցով կողմերի միջև լարծավությունն հաղթահարելու ու հրադադարի խախտման դեպքում թեժացումը կանխելու հարցում:
Մշտական խորհրդին զեկույցը ներկայացնելուց բացի, համանախագահները հանդիպում են անցկացրել Մինսկի խմբի շրջանակներում: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև գալիք տարի ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ուկրաինայի և Շվեյցարիայի պատվիրակությունների հետ:
Հաղորդագրության համաձայն, դեկտեմբերին Դուբլինում կայանլիք նախարարական հանդիպումից առաջ, համանախագահները այս ամսվա վերջին կրկին այցելելու են տարածաշրջան: