«Reporterts Without Borders». Ադրբեջանում ընդդիմադիր թերթերի մեծ մասը փակվել է
Մամուլի ազատության պաշտպանության «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է ադրբեջանական դատարանի՝ ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի հաշվեհամարի սառեցման որոշումը: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Սա թերթը խեղդելու՝ վերջին ամիսների ծավալվող գործընթացի վերջին մասն է: Մեծ տուգանքները ծանր իրավիճակում են թողել թերթին իսկ նրա հետագա գոյատևման հարցը սպառնալիքի տակ է: Ադրբեջանում ընդդիմադիր թերթերի գրեթե մեծ մասը փակվել է: Հեռուստառադիո հեռարձակումը ամբողջովին վերահսկվում է իշխանությունների կողմից: Այս պայմաններում «Ազադլիգ» թերթի հրատարակման դադարեցումը մահացու հարված կլինի Ադրբեջանի մամուլի բազմակարծության վրա»- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ թերթի հաշիվները սառեցվել են այն բանից հետո, երբ տարբեր ադրբեջանցի պաշտոնյաներ, իրենց քննադատելու համար թերթի դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացրել. թերթին ներկայացված տուգանքների ընդհանուր թիվը 66.000 մանաթ է(մոտ 80.000 դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան