Իրավունք 14:57 09/11/2012

Սաֆարովի գործը կապ ունի Սարիբեկյանի գործի հետ. Փաստաբանը դիմել է ՄԻԵԴ` գործը արագացված ընթացակարգով քննելու համար

Ադրբեջանի կողմից գերեվարված և այնտեղ բանտում սպանված Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանի իրավահաջորդների փաստաբան Արա Ղազարյանը միջնորդություն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` գործը արագացված ընթացակարգով քննելու համար: «Դատարանից դեռևս պատասխան չկա` ընդունել է միջնորդությունը, թե ոչ, տեսնենք` ինչ կլինի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Արա Ղազարյանը:

Փաստաբանն այդպիսի միջնորդություն ներկայացրել է` հաշվի առնելով մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված վերջին զարգացումները: Նա վստահ է` Սաֆարովի գործը կապ ունի Սարիբեկյանի գործի հետ, քանի որ Մանվել Սարիբեկյանի գործի մի հատված նվիրված է քսենոֆոբիայի, մասնավորապես հայատյացության խնդրին:

«Բոլորին է հայտնի` Սարիբեկյանին չէին սպանի բանտում, եթե նա հայ չլիներ, այսինքն հայատյացության մասին է խոսքը: Եթե ես Սարիբեկյանի գործով անհատական հիմունքներով էի վիճարկում հարցը, ապա Սաֆարովի գործով արդեն կարելի է վիճարկել միջպետական գանգատով», -նկատեց փաստաբանը` կրկին Հայաստանի իշխանություններին հորդորելով հայատյացության հիմքով գանգատ ներկայացնել Եվրոպական դատարան:

«Յուրաքանչյուր էթնիկ հայ համարվում է Ադրբեջանի պետական քաղաքականության զոհ: Այս հիմքով առնչվում են Սաֆարովի ու Սարիբեկյանի փաստերը: Այդ հիմքով հիմնավորվում է իմ պնդումը, որ եթե Սարիբեկյանը հայ չլիներ, չէին սպանի և կարող էին հետ վերադարձնել սահմանը անզգուշորեն անցնելու համար», -հավելեց փաստաբան Արա Ղազարյանը:

Տեղեկանք

Եվրոպական դատարան ներկայացված գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունք և 3-րդ՝ Խոշտանգում, հոդվածների հիմքով: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունը որպես պատասխանող պետություն պատասխանատվություն է կրում հոդվածի նյութական իրավունքի և դատավարական իրավունքի բաղադրիչների ներքո: Անկախ այն հանգամանքից, թե որն է եղել Մանվելի մահվան պատճառը, պետությունը պատասխանատու է իր բացառիկ իրավազորության ներքո՝ կալանավայրում գտնվող անձի կյանքի համար, քանի որ կրում է պոզիտիվ պարտականություն կալանավորների կյանքի ու առողջության պահպանման համար:

Ինչ վերաբերվում է մարմնական վնասվածքներին, ապա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո վիճարկվում է, որ մահվանից առաջ Մանվելը ենթարկվել է խոշտանգումների, որից հետո կատարվել է ինքնասպանության իմիտացիա՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով:

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խախտվել են նաև Մանվել Սարիբեկյանի ծնողների իրավունքները, քանի որ որդու հետ տեղի ունեցած դեպքերը նրանց պատճառել են անասելի հոգեկան տառապանքներ:

Գանգատում նշվում է, որ խախտվել է նաև նշված երկու հոդվածների դատավարական բաղադրիչը՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի ապահովել պաշտոնական անկախ հետաքննության անցկացում՝ մահվան և խոշտանգումների փաստերի հիմքով: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ իրավական պաշտպանության միջազգային կառուցակարգի՝ 1993թ. հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայի շրջանակներում, որի կողմ են նաև Հայաստանն ու Ադրբեջանը:

Գանգատի շրջանակներում վիճարկվում են նաև Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածները՝ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայության և ազգային ծագումից դրդված խտրականության դրսևորման հիմքերով:

Մանվել Սարիբեկյանը հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր: 2010թ. սեպտեմբերի 11-ի երեկոյան ժամը 17-ի սահմաններում Մանվել Սարիբեկյանն ընկերների հետ գնացել է գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտակա անտառից փայտ հավաքելու և իր ու գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որոնք կորել էին նախորդ օրը: Մանվելն առաջարկել է ընկերներին անտառում փայտ հավաքել, մինչև ինքը կորոնի անասուններին: Հանդամասում գտնվող ֆերմայի պահակից ձի վերցնելով, Մանվելը շարժվել է ֆերմայից քիչ հեռու գտնվող անտառապատ ձորակի ուղղությամբ, որտեղից այլևս չի վերադարձել:

2010թ. սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ, ով ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով դիվերսիոն խմբի հետ փորձել է հատել Ադրբեջանի սահմանը, սակայն ձերբակալվել է, իսկ խմբի մյուս անդամները դիմել են փախուստի: Իր հերթին ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր հատուկ թողարկում, որում ցուցադրվել է Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը հեռուստաընկերության աշխատակցի հետ: Սույն հարցազրույցն այնուհետև տեղադրվել է www.youtube.com կայքում, որտեղից էլ լայն հանրությունը ՀՀ-ում, այդ թվում նաև՝ Մանվելի ծնողները, տեղեկացել էին, որ Մանվելը գտնվում է Ադրբեջանում, ձերբակալվել է հատուկ մարմինների կողմից և որ մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը փորձել էր Ադրբեջանի իր գործընկերներից թույլտվություն ստանալ Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել էր:

2010թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն էին տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա ինքնասպան էր եղել հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում կախվելու՝ կալանքի տակ գտնվելիս պարանոցին վերնաշապիկից և սավանից պատրաստված օղակ հագցնելու միջոցով: Մոտ մեկ ամիս անց, 2010թ. նոյեմբերի 4-ին ադրբեջանական իշխանությունները Հայաստանին հանձնել են Մանվել Սարիբեկյանի դին քայքայված վիճակում: Դիակի զննությամբ պարզվել է, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում:

2010թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ճամբարակ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ և ազգային ատելության շարժառիթներով սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:

2010թ. նոյեմբերի 5-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Մանվելի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ունեին խոշտանգման հատկանիշներ, չէին կարող առաջանալ կախվելու հետևանքով և որոնք առաջացել էին մահվանից մեկ և երկու օր առաջ: Գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր մասնակցել էին Մ. Սարիբեկյանի հուղարկավորությանը, նույնպես նկատել էին նրա մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:14
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայազգի ֆուտբոլիստների վրա, կան տուժածներ
Սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանսի Ժան-Ժերմեն մարզադաշտում D5 ֆուտբոլային խմբի հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և թուրքերի...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ուզբեկստանը կստուգի ռուսախոս ուսանողների ծեծի մասին հաղորդագրությունները
Ուզբեկստանի երեխաների օմբուդսմեն Սուրայո Ռախմոնովան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ կստուգի ռուսական լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հոկտեմբերի 1-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավինյանը մեկնել է Հռոմ
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ Արցախի 385 եկեղեցի,մնաց մահմեդական թշնամուն. Գևորգյան
«Բլոգնյուզ» կայի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ և ուղղակի միջնորդությամբ Արցախի 385...
Աղբյուր` Panorama.am
10:04
Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա. Աբրահամյան
«Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հրաչուհի Բասենցը՝ բեմից Եռաբլուր. Փնջերը ձերն են, տղաներ
Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 16-րդ երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին ելույթ է ունեցել  Նյուրնբերգի և Դրեզդենի...
Աղբյուր` Panorama.am
09:31
Անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցում երկու անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 110-ը
ԱՄՆ-ի հարավ-արևելքում պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 110-ը։ Զոհերի թվի մասին հայտնում է CBS News-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ի՞նչ տեսքով են պաշտոնյաների ու բարերարների կանայք ներկայացել Մայր Տաճարի վերաօծման արարողությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ երեկ օծվել է Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվել Հայրապետական Սուրբ Պատարագ։  Տաճարի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Սեպտեմբերի 30-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:45
Հոկտեմբերը կգա տեղումներով
Երևանում սեպտեմբերի  30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո,  2-ին,...
Աղբյուր` Panorama.am
08:40
Սեպտեմբերի 30-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:50
Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի է գրանցել
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի շնորհիվ մրցակցի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Թբիլիսիում ռուս զբոսաշրջիկը «Վերջին անգամ» երգը երգելու ժամանակ ընկել և մահացել է.Տեսանյութ
Ռուս կին զբոսաշրջիկը մահացել է Թբիլիսիի սայթաքելով և ընկնելով ստորգետնյա անցումու։ Դեպքի մասին հայտնում է RT Telegram ալիքը։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Դետեկտիվ ժանրի առևանգում Արարատի մարզում
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 66-ամյա...
Աղբյուր` Panorama.am
18:03
Մենք սխալվելու իրավունք չունենք, հակառակ դեպքում 2008 թվականի օգոստոսյան պատերազմը չնչին բան կթվա. Իվանիշվիլի
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Վրաստանը «քարտեզից...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչի վրա է ծիծաղում՝ իր կուզի, թե կրծքերի.Մայր տաճարի մոտ տարեց կինը հարձակվեց Նիկոլ Փաշինյանի վրա
«Դավաճան, Արցախ է կոտորել հայրենիք է հանձնել»,-Սուրբ Էջմիածնի մայր տաճարի դիմաց օծումից հետո Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը դիմեց...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան և ամրապնդվեն ներկայիս մարտահրավերների պայմաններում. Սերգեյ Կոպիրկին
«Հայ ռուսական հարաբերություննների ապագան կորոշվի շատ խոր ավանդական բարեկամությամբ և համագործակցությամբ։ Այդ հարաբերությունները պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:02
Լիբանանում մահացած Նասրալլայի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից. Reuters
Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի մարմինը...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կուբանում տղամարդը նռնակով պայթեցրել է սիրելիին
Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքում տեղի բնակիչը մեքենայում նռնակ է պայթեցրել, որում եղել է սիրելիի հետ։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ցավալի է, որ տիեզերական կարևորություն ունեցող այս իրադարձությանը խորանի հենց հետևում է Ամենայն Հայոց դավաճանն է. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Մայր Տաճարի Ավագ խորանն այլևս վերաօծված է սրբալույս Մյուռոնով։...
Աղբյուր` Panorama.am
14:36
Իրանի ԱԳՆ.Բեյրութի վրա հարձակման ժամանակ ՀՊ կորպուսի հրամանատարի տեղակալին է զոհվել
Իսրայելը պատասխան կտա Բեյրութում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատարի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Մասամբ խաղաղությունը» տարբերակ չէ. Բայրամով
«Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթացի են հասել ուղղակի բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման...
Աղբյուր` Panorama.am
13:30
Հայոց թագավորն ինքն է գնացել և Արարատ սրբազան լեռից ժայռաքարեր բերել Մայր Տաճարի հիմքերի համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է, «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 301-303թթ.` Հայոց Սուրբ Տրդատ Մեծ Արքայի և Սուրբ Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ադրբեջանի ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:40
Քոլեջի 16-ամյա սովորողին դանակահարել է համակուրսեցին
Սեպտեմբերի 27-ին Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ֆորմալ հրավերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ. Արշակ արքեպիսկոպոսը՝ օծման արարողությանը իշխանություններին հրավիրելու մասին
«Մեր դիրքորոշումներն ինչպիսին եղել են՝ շարունակում են այդպիսին լինել, Ֆորմալ հարվերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
17:29 28/09/2024

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}