ՀՀ նախագահի հարցազրույցը «The Wall Street Journal»-ին. «Ադրբեջանը սպասում է հարմար առիթի՝ հակամարտությունը վերսկսելու համար»
«The Wall Street Journal» պարբերականը տպագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը ու մեկնաբանություններ ներկայացրել:
Ըստ պարբերականի՝ Ս. Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը ԼՂ հարցի հետ կապված տարածաշրջանում զինված հակամարտություն սկսելու մտադրություն ունի:
Պարբերականին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի խթանել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները, որը սկսվել էր 2 տասնամյակ առաջ՝ Խորհրդային միության փլուզումից հետո:
«Ցավոք, ես հավատում եմ, որ Ադրբեջանը սպասում է հարմար առիթի՝ հակամարտությունը վերսկսելու համար: Ես վստահ եմ, որ նման սխալը կվնասի Արցախի և Հայաստանի բնակչությանը, սակայն ամենամեծ վնասը այն կհասցնի Ադրբեջանի բնակչությանը»,- նշել է ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ Հայաստանը հենց այնպես չի կարող մի կողմ կանգնել, երբ Արցախը սպառնալիքի տակ գտնվի:
Պարբերականը գրում է, որոշ դիտորդներ նշել են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով շախմատի սիրահար է և իր քաղաքական հեղինակությունը կառուցել է երկար տարիներ լինելով պաշտպանության նախարար` մտադիր է փետրվարին տեղի ունեցող նախագահական ընտրություններում երկրորդ անգամ վերընտրվել:
«Հայաստանը երկար ժամանակ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պետք է իրավունք տրվի որոշել իրենց ճակատագիրը, սակայն ներկայումս դիվանագիտական հարաբերությունները փակուղում են: Տարիների շարունակ պատերազմի սպառնալիքի զսպումն անքակտելիորեն պայմանավորված է ԵԱՀԿ Միսկի խմբի ջանքերով»,-նկատում է պարբերականի լրագրողը, ապա շարունակում. «Վերջին ամիսներին լարվածություն էլ ավելի մեծացավ: Բառային պատերազմը ավելի ինտեսիվ բնույթ ստացավ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերոսի կոչում շնորհեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Այս ամենը հանգեցրեց «դիվանագիտական փոթորկի» և Հայաստանը հետ կանչեց Հունգարիայում իր դեսապանին»:
«The Wall Street Journal»-ը գրում է. «Ըստ մի շարք վերլուծաբանների, Ս. Սարգսյանն իր հայտարարություններով անընդհատ ընդգծում է միջազգային հանրության ակտիվությունն այս հարցում»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ամսագրին ասել է. «Հայաստանը հարված կհասցնի Ադրբեջանին միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի վրա վերջինս հարձակում գործի՝ միաժամանակ Երևանի պատասխանն առավել ուժեղ է լինելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան