Հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 6%-ով, ներմուծմանը՝ 1.2%-ով
2012 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալն աճել է 2.4%-ով և կազմել 4 041.6 մլն ԱՄՆ դոլար (1 617.7 մլրդ դրամ):
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ վիճակագրական տվյալների համաձայն` հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 6%-ով և կազմել 1 032 մլն ԱՄՆ դոլար (413.2 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն, ապահովելով 1.2% աճ, կազմել են 3 009.6 մլն ԱՄՆ դոլար (1 204.5 մլրդ դրամ):
Հաշվետու ամիսներին ԱՊՀ երկրներ Հայաստանից արտահանման ծավալն աճել է 21.8%-ով: Արտահանման ընդհանուր կառուցվածքում Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը. հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալն աճել է 21.3%-ով և կազմել 189,3 մլն դոլար: Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտահանման համախառն ծավալի 18,3%-ը:
Նշված ժամանակահատվածում Հայաստանից Ուկրաինա արտահանումն աճել է 34,7%-ով և կազմել 9,1 մլն դոլար, Թուրքմենստան արտահանումն աճել է 2,2 անգամ և կազմել 7,2 մլն դոլար, Բելառուս` 42,4%-ով՝ կազմելով 3,9 մլն ԱՄՆ դոլար, Ղազախստան՝ 9,7%-ով և կազմել 2,9 մլն դոլար:
ԱՊՀ անդամ երկրներից ներմուծումը (ըստ ապրանքների ծագման երկրի հայտանիշի) աճել է 6.6%: Ընդ որում ներմուծման էական աճ գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից՝ 14.9% և Բելառուսից՝ 19.8%: Միևնույն ժամանակ էականորեն նվազել է ներմուծումը Ղազախստանից՝ 64.4%-ով, Ուկրաինայից՝ 8.9%-ով, Թուրքմենստանից՝ 47.7%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա