Փոխվարչապետերի ավելացումը վարչարարական անհրաժեշտություն, թե՞ քաղաքական խաղ
Վերջերս մամուլում հաճախակի է քննարկվում փոխվարչապետերի ավելացման հարցը, ինչը ենթադրում է փոփոխություն ՀՀ սահմանադրության մեկ կետում: «Голос Армении»-ն նշում է, որ մամուլում այս հարցը շոշափվում է բացառապես քաղաքական տեսանկյունից, սակայն իրականում փոխվարչապետերի ավելացումն այսօր օբյեկտիվ վարչարարական պահանջ է: «Մեկ փոխվարչապետը չի կարող արդյունավետ համակարգել 17 նախարարություն, այն էլ այն պարագայում, երբ 18-րդ նախարարը հենց ինքն է»,-գրում է թերթը` նշելով, որ վարչարարական այս փոփոխության մասին կառավարությունը ավելի շուտ պետք է մտածեր: Ըստ թերթի` կարևորն այն է, որ փոխվարչապետերի ավելացումը ծառայեցվի ոչ թե առանձին քաղաքական կուսակցությունների դիրքերի ամրապնդմանը, այլ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: