Պուտինը չի գա
«Այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այց Հայաստան չի նախապատրաստվում, և նման քննարկումներ ներկա պահին չեն ընթանում»,– երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից։
Թերթը խնդրել էր մեկնաբանել տեղեկությունները, թե մինչև 2013 թվականի փետրվարին ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները նախատեսվո՞ւմ է Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Նույն հարցին ի պատասխան՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից թերթի թղթակցին ասել էին, որ Պուտինի այցի վերաբերյալի տեղեկատվության չեն տիրապետում և խորհուրդ են տվել դիմել ՌԴ նախագահի մամլո ծառայություն։
«Դեռ ամռանը ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն ասել էր, թե ՀՀ– ում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու համար սեպտեմբերի 7-ին Պուտինը ժամանելու է ՀՀ։ Զորավարժությունները մոտ 2 շաբաթով հետաձգվեցին, իսկ Պուտինն այդպես էլ չեկավ»,– գրում է թերթը։