Սերժ Սարգսյանը ՀՀԿ պատվոգրեր ու մեդալներ հանձնեց հաղթողներին
Այսօր Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետական Կուսակցության 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղերը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Առաջնությանը մասնակից 14 տարածքային կազմակերպությունների ֆուտբոլային թիմերից համառ պայքարում եզրափակիչ փուլ էին դուրս եկել Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմերը:
3-րդ տեղը գրավել էր Արաբկիրը, իսկ ահա 1-ին տեղի համար համառ պայքարում 2:1 հաշվով առավելության հասավ Աջափնյակը:
Խաղի ավարտից հետո Հանրապետության նախագահը շնորհավորեց և ՀՀԿ պատվոգրեր ու մեդալներ հանձնեց առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերին: Առաջնության հաղթող թիմը` Աջափնյակը, պարգևատրվեց նաև գլխավոր մրցանակով՝ առաջնության հաղթողի գավաթով:
Առաջնության լավագույն ռմբարկուի կոչմանն արժանացավ Վահե Մխիթարյանը, լավագույն դարպասապահ ճանաչվեց Հարություն Հարությունյանը, ակտիվ մասնակցության համար ամենատարեց ֆուտբոլիստի մրցանակը բաժին հասավ Գրիշա Մելիքսեթյանին, իսկ լավագույն մրցավար ճանաչվեց Սամվել Զարգարյանը: Նրանք բոլորն արժանացան հատուկ մրցանակների:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում