Շարմազանով. Հասանովի հայտարարությունը շատերին կհիշեցնի Կռիլովի «Փիղն ու շնիկը»
Նախօրեին տրամաբանությունից զուրկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը` մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կուժեղացնի ճնշումը ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագների, այդ թվում` ԱՄՆ-ի վրա:
Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության օրեցօր լկտիացող պահվածքը: Արցախից արևելք ընկած երկրի ավտորիտար իշխանություններն այն աստիճան են գլխապտույտի մեջ ընկել Բաքվի նավթադոլարներից, որ իրենց իրավունք են վերապահում վերջնագրեր ներկայացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին:
Կարծում եմ, ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը շատերին կհիշեցնի ռուս հայտնի առակագիր Իվան Կռիլովի «Փիղն ու շնիկը»»…