Ա. Շումիլին. «Բյուջետային անկման» ստվերը հետևում է Վաշինգտոնին
«Echo.msk» տպագրել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Շումիլինի՝ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ վերլուծական հոդվածը:
«Ամերիկացիներին պետք է ողջունել, քանի որ նրանք, իրոք որ արդար ընտրություններ անցկացրեցին: Իսկ եթե ԱՄՆ նախագահ ընտրվեր Հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին, միգուցե ամեն ինչ ավելի լավ լիներ: Ինչ-որ չափով այո, ինչ-որ չափով ոչ:
Հիմա «բյուջետային անկման» ստվերը հետևում է Վաշինգոտնին: Հավանաբար, Օբաման այս անգամ էլ դուրս կգա այս իրավիճակից: Էլ ո՞ւմ կարող էր նման հաջողություն ժպտալ այն դեպքում, երբ իր երկրում գործազրկությունն այդքան մեծ չափերի է հասնում:
Իսկ եթե Միթ Ռոմնին ընտրվեր, ապա ինչպիսի՞ն կլիներ նրա հարաբերությունները ՌԴ նախագահ Պուտինի հետ, այն այդպես էլ առեղծված մնաց: Այն, որ Օբաման ճկուն է, այդ մասին գիտի ամբողջ աշխարհը:
Ինչպիսի՞ն կլիներ Թեհրանի արձագանքը, եթե վերընտրվեր Ռոմնին, չէ որ նա Թեհրանի ատոմային ծրագրի վերաբերյալ կոշտ դիրքորոշում էր հայտնել: Իսկ Թեհրանում Օբամայի հաղթանակը ողջունում են»,-գրում է Շումիլինը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան