Պատերազմական իրավիճակում մնում էր պառլամենտական կառավարման ձևը
«Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պառլամենտական կառավարման ձևը, այն էլ ՝ հայկական մենթալիտետի այսօրվա պարագայում... պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է,- «168 ժամ»-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկին, ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ։- Վերցրեք դրա պրակտիկ իրագործումը նայեք։ Հիմա են փորձում կոալիցիա կազմել, տեսեք՝ ինչ է տեղի ունենում...»։ Ըստ Ա. Կարապետյանի, խորհրդարանական համակարգին անցնելը սխալ է մի քանի պատճառներով. Հայաստանում չկա ներկուսակցական դեմոկրատիա, իսպառ բացակայում են ժողովրդավարական ինստիտուտները, ինչպես նաև այն, որ պառլամենտարիզմը ոչնչացված վիճակում է։