Հիջաբը վերադառնում է եգիպտական առօրյա
Եգիպտական «EgyptAir» ավիաընկերությունը թույլատրել է ուղեկցորդուհիներին աշխատավայրում հիջաբ կրել: Սա ավիաընկերության ստեղծման օրվանից՝ 1932-ին, առաջին դեպքն է պատմության մեջ, երբ որոշում է կայացվում աշխատակցուհիների արտաքին տեսքի հետ կապված:
«ՌԲԿ» գործակալությունը գրում է, որ առաջին հերթին փոփոխությունները կվերաբերեն Սաուդյան Արաբիայի չվերթներին՝ Կահիրե-Ջիդա ուղղությամբ:
Փորձագետները նման փոփոխությունը նախևառաջ կապում են քաղաքական փոփոխությունների հետ, որ առկա են երկրում ու հիշեցնում, որ Հոսնի Մուբարաքի նախագահության օրոք հիջաբ կրելը կազմակերպություններում, որոնք ներկայանալի են, խիստ արգելված էր: Այդ կանոնները վերաբերում էին նաև միջազգային չվերթների ուղեկցորդուհիներին, ինչպես նաև հեռուստահաղորդավարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան