«Իմ երազած Երևանը». ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը հանդիպելու է դպրոցականների հետ
ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը վաղը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իր երևանյան հիշողություններով կիսվելու է «Այբ» դպրոցի սաների հետ: Այս մասին տեղեկացնում են արվեստի կենտրոնի մամուլի ծառայությունից` նշելով, որ հանդիպումն իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի` «Իմ երազած Երևանը» կրթական ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ «Իմ երազած Երևանը» կրթական ծրագիրը նախատեսված է մինչև 15 տարեկան երեխաների համար: Ծրագիրը նախատեսված էր յուրաքանչյուր հինգշաբթի օրվա համար, սակայն հաշվի առնելով գրանցվողների մեծ հոսքն ու ոգևորվածությունը, այժմ այն անցկացվում է գրեթե ամեն օր: Տասնյակ դպրոցներ և հարյուրավոր աշակերտներ արդեն մասնակցել են ծրագրին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա