Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Ֆրանսիայում է
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ Նախագահին դիմավորել է արտերկրում ֆրանսիացիների հարցերով նախարար Էլեն Կոնվեյ-Մուրեն:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ եռօրյա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում