«The Telegraph». Տիգրան Համասյանը կմասնակցի Լոնդոնի ջազային փառատոնին
Հայազգի ջազ դաշնակահար, 25-ամյա Տիգրան Համասյանը Բրիտանիայի մայրաքաղաքում մասնակցելու Լոնդոնի ջազային փառատոնին: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph» պարբերականը:
Նա ներկայացնելու է ստեղծագործություններ իր «Fable» ալբոմից:
Պարբերականը նրան համեմատել է հունգարացի կոմպոզիտոր Ֆերենց Լիստի հետ, որը փայլուն կերպով ռոմանտիկ դաշնամուրային սոլոներ էր գրում աջ ձեռքով: Նրան համեմատել են նաև ամերիկացի կոմպոզիտոր Քեյթ Ջարեթի հետ՝ իմպրովիզային հոգևոր երաժշտության հնչյուններով սեփական սոլոներն ուղեկցելու ունակության համար:
Պարբերականաը նշում է, որ նա կարող է նվագել յուրաքանչյուր բան, սակայն նվագում է այնպիսի ստեղծագործություններ, որոնց հետ միաժամանակ կարող է երգել: Տիգրանը ճանապարհ է գտել, որով կարողանում է պահպանել իմպրովիզացիան թարմ և քնարական:
Նշենք, որ Լոնդոնյան միջազգային ջազային փառատոնը կավարտվի նոյեմբերի 18-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան