Վ. Սեդրակյանը պատրաստ է վճարել Ր. Հովհաննիսյանի ընտրագրավը
«Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ակնկալում է իր ընտրագրավը հանգանակել իր հայրենակիցներից: Ես էլ նրանց թվում եմ և հայտարարում եմ, որ պատրաստ եմ վճարել Ր. Հովհաննիսյանի ընտրագրավը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվող, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Նա ցույց տվեց սեղանին դրված սպիտակ հաստափոր մի ծրար, որում, իր ներկայացմամբ` այն ութ միլիոն դրամն է, որը պատրաստ է վճարել, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի փոխարեն: Այնուհետև նա իր այդ քայլը բացատրեց հետևյալ համոզմամբ` ճիշտ չէ, երբ թեկնածուն չի առաջադրվում ֆինանսական խնդիրների պատճառով: Նա նաև վստահություն հայտնեց, որ Ր. Հովհաննիսյանը կեղծիքների չի դիմելու:
«Հանձինս Ր. Հովհաննիսյանի գործ ունենք արդար և ազնիվ թեկնածուի հետ»,- հավելեց էպոսագետը:
Անդրադառնալով իր եկամուտների աղբյուրին, նա ասաց. «Ես 14 տարի ուսումնասիրում եմ և ներկայացնում եմ էպոսի վերլուծությունները և ոչ միայն հայկական էպոսի, այլև աշխարհի շատ ու շատ էպոսների վերլուծություններն եմ կատարում, սեմինարներ եմ ունեցել Մոսկվայում, Թեհրանում, բազմիցս ունեցել եմ հրապարակումներ, հեռուստատեսային հարցազրույցներ. եթե ես որոշում եմ նման քայլ անել, ապա փողը ամենավերջին բանն է, որ կարող եմ անհանգստանալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում