Ն.Զոհրաբյան. ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ընդհանուր հայտարարի են եկել
«Բարգավաճ Հայաստանը» կշարունակի քաղաքական կոնսուլտացիաները ՀՅԴ-ի հետ, իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ կայացած այսօրվա հանդիպմանը, ապա դրանից մանրամասներ չեմ ներկայացնի, միայն ասեմ, որ քննարկումները ՀԱԿ-ի հետ ևս կշարունակվեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ՀԺԿ գրասենյակում ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից հետո:
Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Ն.Զոհրաբյանը, արձագանքելով հարցին, թե արդյո՞ք մանրամասներ չներկայացնելը կապված է այն հանգամանքի հետ, որ ընդհանուր հայտարարի չեն եկել, ասաց, որ եթե հայտարարի չգային, ապաև քննարկումների շարունակական լինելու մասին խոսք չէր լինի:
Բացի խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ին որոշ արտախորհրդարանական ուժեր են դիմել խորհրդարանական կառավարման անցման շուրջ քննարկումներ կազմակերպելու առաջարկով: Ն.Զոհրաբյանը այս առումով տեղեկացրեց, որ արտախորհրդարանական ուժերի հետ ևս քննարկումներ կկազմակերպվեն, բայց այն բանից հետո, ինչ ավարտվեն կոնսուլտացիաները Ազգային Ժողովում ներկայացված կուսակցությունների հետ.
«Որևէ սահմանափակում չունենք որևէ քաղաքական ուժի հետ, որն ուզում է երկրում լուրջ փոփոխություններ իրականացնել քննարկումներ անցկացնելու»,- նշեց Ն.Զոհրաբյանը: