Փորձագետ. Ռուս-վրացական հարաբերությունների բարելավման ֆոնին որոշակիորեն կմեղմվի լարվածությունը տարածաշրջանում

Հեղինակ` Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանց

Վրաստանում անցկացված ընտրությունների արդյունքում իշխանության եկած «Վրացական երազանք» կոալիցիան` առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ կարծես ավարտում է կառավարական պորտֆելների բաշխման գործընթացը և սահուն անցում կատարում արտաքին քաղաքականության ոլորտին:

Ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ներում արդեն մեկ շաբաթ է` ակտիվ քննարկվում է նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեին` որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը:

Ռուս փորձագետները դրական են գնահատում վրացական կողմի նման քայլը, սակայն դժվարանում են որևէ կանխատեսում անել հետագա զարգացումների վերաբերյալ: Բանն այն է, որ Վրաստանի կառավարությունը` հանձինս նույն Իվանիշվիլիի, հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջարկով, սակայն դրանք կվերաբերվեն միայն մշակութային և տնտեսական ոլորտներին: Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերություններին, ապա Վրաստանի վարչապետի կարծիքով դրա մասին դեռ վաղ է խոսելը: Նույն դիրքորոշումն է արտահայտել նաև Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Իվանիշվիլին նաև կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է օգտագործվի նաև կրոնական գործոնը: Ըստ նրա երկու երկրների եկեղեցիների միջև գոյություն ունեն բարեկամական հարաբերություններ, ինչը նույնպես խթան կհանդիսանա երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները հնարավորինս արագ վերականգնելու համար:

Ինչևէ, գնդակը, ինչպես հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, «Ռուսաստանի դաշտում է, և այժմ ամեն ինչ կախված է ռուսական կողմի դիրքորոշումից»:

Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ևս կողմ է հարաբերությունների բարելավմանը, սակայն վերջինս կարող է առաջ քաշել մի շարք նախապայմաններ, որոնք են` Օկուպացիայի թանգարանի փակումը, այն օրենքի վերացումը, ըստ որի` ներկայում Ռուսաստանի քաղաքացիներն Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանն ապօրինի հատելու համար հայտնվեւմ են Վրաստանի բանտերում, Վրաստանի տարածքով Ռուսաստանից դեպի Հայաստան ռազմական բեռների փոխադրման արգելքի վերացումը, չերքեզների ցեղասպանույան ապաճանաչումը, աբխազական երկաթուղու բացումը, թեև Վրաստանի կառավարությունը ևս վերջինի կողմնակիցն է:

Վրաստանն իր հերթին Ռուսաստանին կներկայացնի Աբխազիայի և հարավային Օսիայի ապաօկուպացման պահանջ: Եվ դժվար չէ պատկերացնել, թե նման երկկողմանի պահանջների առկայության պայմաններում ինչ առաջընթաց կարող են արձանագրվել երկու երկրների հարաբերություններում: Պարզ է, որ Վրաստանի նոր իշխանությունները միաժամանակ կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու և ԵՄ ինտեգրման գործընթացը, ինչն էլ ամենևին չի բխում Ռուսաստանի շահերից: Ահա այստեղ է, որ վրացական կողմը լավ գիտակցում է, որ չի կարող երկակի խաղ խաղալ` մի կողմից փորձելով հարաբերությունները բարելավել Ռուսաստանի հետ, մյուս կողմից հիմնական արտաքին կողմնորոշումը, նախկին իշխանությունների պես, ուղղելով դեպի արևմուտք:
Ռուսական կողմը դեռ լռում է. չկա լուրջ պաշտոնական արձագանք վրացական իշխանությունների վերոնշյալ որոշման հետ կապված: Միայն Ռուսաստանի ԱԳՆ-ի երկու ներկայացուցիչներ կարճ մեկնաբանություն են արել այս հարցի հետ կապված` նշելով, որ իրենք հետևում են Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձություններին, տեղյակ են Զուրաբ Աբաշիձեի նշանակմանը, սակայն ի զարմանս վրացական կողմի, հայտարարել են, որ կսպասեն Վրաստանի կառավարության կողմից կոնկրետ քայլերի: Թե ինչ քայլերի մասին է խոսքը, ռուս պաշտոնյաները չեն հստակեցրել:

Այս համատեքստում կա նաև մեկ այլ լուրջ խոչընդոտ, ինչն էլ ավելի կարող է դանդաղեցնել վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման գործընթացը, այն է` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ունեցած տարաձայնությունները` թե ներքին, և թե արտաքին քաղաքականության իրականացման ուղղությամբ:

Այս առումով հետաքրքրիր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, քանի որ վերոնշյալ խնդիրը շատ կարևոր է նաև Հայաստանի համար, և ռուս-վրացական հարաբերությունների բարելավման ֆոնին որոշակիորեն կմեղմվի լարվածությունը տարածաշրջանում, ապահով կդառնա Վրաստանի տարածքով մեր պետության` արտաքին աշխարհի հետ ունեցած կապը, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների աճին և տնտեսական կայուն զարգացմանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}