Անդրես Ինյեստա. «Ես կարող էի լինել Պեպեի ընկերը»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ վիրավորված չէ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեից: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ վերջին «կլասիկոյից» հետո Պորտուգալիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Պեպեն «Բարսելոնի» խաղացողներին մեղադրել էր ավելորդ արտիստիզմի մեջ: Ի պատասխան` կատալոնյան թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան նրան խորհուրդ տվեց դիտել իր մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները: Այդ ժամանակ արտահայտվեց նաև Ինյեստան` նշելով, որ Պեպեի խոսքերն իրեն չեն զարմացնում, քանզի նրան բոլորն են ճանաչում:
«Լինել Պեպեի ընկե՞րը: Իսկ ինչո՞ւ ոչ: Որոշակի պահի ես ասացի այն, ինչ մտածում էի, բայց դա արդեն անցյալում է»,- հայտարարել է Ինյեստան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում