Հուշագիր. «Ինտեգրացիոն գործընթացները նպաստում են ԱՊՀ երկրների հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացմանը»(լուսանկարներ)
Նոյեմբերի 12-ից Երևանում ընթացող Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունների շրջանակներում այսօր Ռուսաստանի «Единая Россия» կուսակցության, Ուկրաինայի «Партия регионов» կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Нур Отан» կուսակցության, Բելառուսի խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ստորագրվեց Եվրասիական միջկուսակցական համագործակցության մասին հուշագիրը:
Նախ` նշելով, որ Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններն ընթանում են ելնելով իրենց երկրների քաղաքացիների շահերից, միջկուսակցական համագործակցության արդի մակարդակից, աշխարհում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացներից, կուսակցությունները ընդգծեցին Եվրասիական միջկուսակցական նախագծի շրջանակներում ռազմավարական համագործակցության շարունակելիության ուղղությամբ իրենց հետաքրքրվածության մասին:
Ըստ հայտարարության` ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները նպաստում են անդամ երկրների հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում` Եվրասիական միջկուսակցական ծրագրի շրջանակներում շարունակել երկխոսությունն ու համագործակցությունը:
«Միջկուսակցական երկխոսությունը պետք է իր շարքերում ընդգրկի այլ մասնակիցների, այդ թվում տարածվի երիտասարդական և կանանց կազմակերպությունների վրա»,-մասնավորապես ասված է հուշագրի մեջ:
Հայտարարություններով` կուսակցությունները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նոր քննարկմանը:
Նախորդիվ` Երևանում դռնփակ ընթանում են Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունները