«Եվրո-2020»-ը կարող է անցկացվել 12 երկրում
Հայտնի է դարձել, որ ՈՒԵՖԱ-ն մինչ օրս դեռ չի հրաժարվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը 10 կամ 12 երկրում անցկացնելու գաղափարից: ՈՒԵՖԱ-ի ղեկավարներից մեկը` Թեո Ցվինցիգերը, հաղորդել է, որ Պլատինին գործընկերների հետ ակտիվորեն քննարկում է «Եվրո-2020»-ը միաժամանակ 12 երկրում անցկացնելու հնարավորությունը, այլ ոչ թե մեկ-երկու երկրում, ինչպես սովորաբար:
Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, Պլատինին կարծում է, որ Եվրոպայի առաջնության մասնակիցների թվի ավելացումը (24` 16-ի փոխարեն) մեկ և նույնիսկ երկու երկրի ֆինանսապես հնարավորություն չի տա նման խոշոր մրցաշար կազմակերպել:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ