Կույրերի միջազգային օրն է. Աշխարհում բնակվում է 124 միլիոն կույր մարդ
Այսօր կույրերի միջազգային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այսօր աշխարհում բնակվում է 124 միլիոն կույր: Ըստ ԱՀԿ գնահատականների, 2020 թվականին այդ թիվը կարող է կրկնապատկվել: Այսօր շատ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել այն մարդկանց վրա, որոնք կորցրել են տեսողությունը, լավ չեն տեսնում, նաև պայմաններ ստեղծել, որ այդ մարդիկ կարողանան կյանքի բոլոր ոլորտներում ունենալ իրենց մասնակցությունը, հնարավորություն ստեղծել, որպեսզի կրթություն ստանան, աշխատեն, ընդհանուր առմամբ` բարելավել այդ մարդկանց կենսակերպը:
Այս օրը սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման համաձայն: 1745 թվականին նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հանրահատ ուսուցիչ Վալենտին Գայուին, ով Փարիզում ու Պետերբուրգում հիմնել է կույրերի համար նախատեսված մի քանի դպրոց ու կազմակերպություն: Նա է առաջինը հորինել հատուկ տառատեսակներ` «ունցիալ», որոնց օգնությամբ կույրերը կարողացել են կարդալ: Կույրերի համար գիրք հորինելու մտահղացումը նույնպես պատկանում է Վ. Գայուին: Նա հիմնում է տպագրատուն և մի քանի գիրք տպում «ունցիալ» տառատեսակով:
Վալենտին Գայուին գրքերի հիման վրա կույրերը գրաճանաչ են դարձել, մինչև 1829 թվականին Լուի Բռայլը հայտնագործել է կույրերի բրալյան այբուբենը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա