ՌԴ-ի հայկական և ադրբեջանական համայնքների ղեկավարները չեն հանդիպելու
«Նման բան չկա: Արա Աբրահամյանի և Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ղեկավարի միջև հանդիպում չի պլանավորվում»,- այսպես արձագանքեց Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ԱՊԱ լրատվական գործակալության տարածած այն հայտարաությանը, թե Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ղեկավարների միջև նոյեմբերի 16-ին սպասվող հանդիպումը հետաձգվել է:
Նշենք, որ ԱՊԱ-ի փոխանցմամբ` Ռուսաստանի ադրբեջանցիների ֆեդերալ ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սոյունա Սադիգովայի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջև հանդիպումը նոյեմբերի 16-ից հետաձգվել է մինչև դեկտեմբերի սկզբները:
Ըստ աղբյուրի, հանդիպման հետաձգման պատճառն այն է, որ նախապես պլանավորված օրը երկու համայնքների ղեկավարներն էլ չեն լինելու Մոսկվայում: