«Հանրայինը» գովազդից ազատելու առաջարկին միայն Լ. Զուրաբյանն ու Թ. Պողոսյանն են արձագանքել
Հոկտեմբերի 31-ին լրագրողների «Ասպարեզ» ակումբը էլեկտրոնային փոստով ՀՀ ԱԺ 74 պատգամավներին ուղղակել է նամակ – դիմում` որպեսզի խորհրդարանը ուսումնասիրի և քննարկի գովազդային եկամուտների չափով հանրային հեռուստաընկերությանը պետական բյուջեից հատկացումներ ավելացնելու տարբերակը` հեռուստաեթերում առևտրային գովազդն իսպառ բացառելու դիմաց: Ինչպես այսօրվա ասուլիսում հայտնեց ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը` նամակին արձագանքել և թեմայի շուրջ հետաքրքրություն են դրսևորել միայն երկու պատգամավոր` ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը և «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը:
«Նաիրա Զոհրաբյանի էլեկտրոնային փոստի հասցեից նամակ էր եկել, որ մեր դիմումը ստացել է, բայց հնարավոր է, որ դա պարզապես քաղաքավարության նորմ լինի կամ ավտոմատ», - ասաց բանախոսը: Նա տեղեկացրեց, որ ոչ պաշտոնական մեյլով կապնվել է նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, սակայն դեռ որևէ պատասխան չի ստացել:
Ըստ Լ.Բարսեղյանի` «Ասպարեզ» ակումբն առաջարկում է խորհրդարանին` օրենքով բացառել «Հանրայինի» եթերից գովազդը, իսկ բյուջեից դուրս գրել շուրջ 1 միլիարդ դրամի գումար` հեռուստաալիքի ֆինանսական հնարավորությունները ապահովելու համար: Նա վստահեցրեց, որ ակումբի այդ առաջարկը «Հ1»-ից դեպի մասնավոր հատված ֆինանսների փոխանցման միջոց չէ:
«Իհարկե, լավ կլիներ, որ Հանրային հեռուստաընկերությունն ունենար գովազդային բաժին, և եկամուտները գային միանգամից իրեն, այլ ոչ թե միջնորդ կազմակերպությանը, սակայն դա էապես կարող է ազդել ալիքի բովանդակային և որակական մասի վրա, բերել Հանրայինի կոմերցիականացմանը», - ասաց ակումբի ղեկավարը` հավելելով, որ այդ դեպքում հովանավորների և գովազդատուների ազդեցության տակ եթերից կարող են դուրս մնալ հայրենասիրական, դաստիարակչական, մշակութային և մի քանի այլ հաղորդումներ:
«Կարող է, իհարկե բացառություն լինել: Օրինակ` Արևմուտքում կան մասնավոր հատվածից ֆինանսավորվող հաղորդումներ, որոնք բավական մեծ վարկանիշ ունեն ոչ միայն տվյալ երկրում, այլ նաև` այդ երկրից դուրս», -ասաց նա:
Լ.Բարսեղյանի կարծիքով` պետությունը պետք է շահագրգռված լինի, որ գովազդից ազատված եթերաժամն ավելանա կրթական, սոցիալական, հայրենասիրական և հայ հասարակության համար կարևոր այլ ոլրոտները լուսաբանող հաղորդումների համար:
Ինչ վերաբերվում է պետբյուջե 1 միլիոն դրամի վերադրաձին, ապա, ըստ բանախոսի` եթե գովազդատուները դիմեն մասնավորի և ստվերային գործարքներ չեն լինի, հարկերը կհատուցեն այդ ծախսը:
Նախորդիվ` «Ասպարեզ». «Հանրայինը» իր եթերում գովազդի համար միջնորդից 4,7-7,2 անգամ պակաս եկամուտ է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա