«ԱրմենՏել»-ը մեկնարկել է «Չորսը մեկում» ծառայությունը Հայաստանի մարզերի բնակիչների համար
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար «Չորսը մեկում» նոր ծառայության մեկնարկի մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս մարզային սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալիս ֆիզիկական անձանց ստանալ 300 անվճար բջջային ներցանցային րոպե և 100-ական անվճար ներցանցային SMS և MMS հաղորդագրություն, ինչպես նաև 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ծառայությանը միանալուց հետո` առաջին 3 ամիսների ընթացքում:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, մարզային սակագնային փաթեթների նոր բաժանորդները կարող են միանալ ակցիային իրենց հեռախոսներից հավաքելով *311# անվճար հրահանգը: Գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ):
Մեկնաբանելով «Չորսը մեկում» նոր ծառայության մեկնարկը «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է. «Շարունակելով վայելել էլ ավելի մեծ ժողովրդականություն շարժական ինտերնետն այսօր դարձել է այնքան պահանջված, որքան ձայնային կապի ծառայությունները: Հաշվի առնելով այս միտումը և ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկություներին մենք այս փաթեթում ներառել ենք շարժական ինտերնետի ծավալուն տրաֆիկ, ինչը հնարավորություն կընձեռնի մեր բաժանորդներին շատ մատչելի պայմաններով հասանելիություն ստանալ Beeline բջջայն կապի բոլոր ծառայություններին»:
Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակիչների համար «ԱրմենՏել»-ն առաջարկում է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթներ: Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկությունը զանգերի ցածր սակագինն է: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տևողությունից:
Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարով: