«The New York Times». Հեյդար Ալիևի արձանը Մեխիկոյի այգում «անհանգիստ է նստած»
«The New York Times» պարբերականն անդրադարձել է Մեքսիկայի այգիներից մեկում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի տեղադրմանը:
«Հեյդար Ալիևի արձանը Մեխիկոյի այգում «անհանգիստ է նստած: Կոմունիստական կուսակցության և Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևի արձանը, Մեխիկոյին տրվել է որպես նվեր: Քննադատները այս ամենը դատապարտել են և նշել, որ այն չպետք է տեղադրվի մի քաղաքում, որը հպարտ է իր ազատական ժառանգությամբ:
Մեխիկոյի քաղաքապետ Մարսելո Էմբրանդը խոսելով արձանի մասին այն գովաբանել է, սակայն Մեխիկոյի շատ բնակիչների համար նա ամբողջովին անծանոթ է: Մարսելո Էմբրանդի վեց տարի պաշտոնավարման ժամկետում այս քաղաքը ձգտում է դառնալ աշխարհի նոր մայրաքաղաք, որտեղ օրինականցվել է աբորտը և միևնույն սեռերի ամուսնությունը: Ավելի շատ նա նման է Սկանդինավյան մայրաքաղաքի քաղաքապետի, քան Լատինաամերիկյան մեգապոլիսի»,-գրում է պարբերականը:
«Սա լիբերալ քաղաք է, սա մի քաղաք է, որը որևէ կապ չունի դիկտատուրայի հետ: Մենք հավատում ենք ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին», -այս մասին նշել է Մեխիկոյի քաղաքապետ Մարսելո Էմբրանդը:
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը բազմից նշել է, որ Ալիևի իշխանության օրոք Ադրբեջանը մարդու իրավունքների պաշտպանությունը տխուր իրավիճակում է գտնվել, որն իր մեջ ներառում է ժողովրդավարության լուրջ չարաշահումներ, ինչպես նաև ճնշումներ:
«Արձանի տեղադրումից մի քանի շաբաթ հետո, իրավապաշտպանները, թերթերի խմբագիրները սկսեցին կոչ անել, որ արձանն այնտեղից հանվի: Մարսելո Էմբրանդի կառավարության պաշտոնյաները կարծես ի վիճակի չեն բացատրություն տալ: Նրանք պնդում են, որ Մեխիկոյի խնդիրը չէ դատել այլ երկրների առաջնորդներին: Այս ամենից դիվանագիտական լուծում գտնելու համար Էմբրանդը, ով ցանկանում է 2018-թ-ին դառնալ Մեքսիկայի նախագահ, 3 անձից բաղկացած հանձնաժողով նշանակեց և խոստացավ, որ կհետևի նրանց առաջարկություններին: Նա փորձել է համոզել Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովին արձանը տեղափոխել մասնավոր մի տարածք, որը կարող է դառնալ Մեքսիկա-Ադրբեջան մշակութային կենտրոն: Մոտ օրերս ակնկալվում է Հանձնաժողովի առաջարկությունը»,-գրում է «The New York Times»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան