Անգլիական ակումբները կպայքարեն Ադրիանոյի համար
«Արսենալը», «Տոտենհեմը» և «Լիվերպուլը» պատրաստվում են ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոյի տրանսֆերը: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը: Նշված ակումբների ներկայացուցիչները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հետևել են Ադրիանոյին «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում:
Ադրիանոյի հետաքրքրությունները ներկայացնող անձինք վստահ են, որ իրենց կհաջողվի Ադրիանոյի համար Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք ստանալ:
Հաղորդվում է նաև, որ «Արսենալն» ամռանը կարող էր գնել Ադրիանոյին, սակայն, ի վերջո, կանգ առավ Օլիվյե Ժիրուի թեկնածության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում