Ադրբեջանում Իրանի դեսպանություն. Արաքսի վրա ՀԷԿ-ի կառուցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապ չունի
Արաքսի վրա ՀԷԿ-ի կառուցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապ չունի:
Այդ մասին նշված է Ադրբեջանում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանում Իրանի դեսպանության մամլո խոսնակ Սեյյեդ Մոհամմադ Այաթոլահին, ի պատասխան Արաքս գետի վրա կառուցվելիք ՀԷԿ-ի շուրջ ադրբեջանական ԶԼՄ-ների շահարկումներին, մասնավորապես նշել է. «Կառուցվելիք ՀԷԿ-ը բաղկացած է երկու հատվածից, որի մի մասը գտնվելու է Հայաստանի տարածքում (Մեղրի), իսկ մյուսը՝ Իրանում (Ղարե Չիլեր): Նոր կառուցվելիք ՀԷԿ-ի շահագործումից Արաքս գետի ջուրը ոչ աղտոտվելու և ոչ էլ պակասելու է: Ջուրը տուրբինների միջով պտտվելուց հետո կրկին թափվելու է Արաքս գետը»:
Նշենք, որ նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի մասնակցությամբ տեղի էր ունեցել Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ Արևմտյան Ազարբայջանի (Արևմտյան Ատրպատական նահանգի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն, անդրադառնալով ազարիների կողմից Ուրմիա լճի չորացման հարցը շահարկելու փաստին, մասնավորապես նշել էր. «Ադրբեջանի բնակչության մի հատված վերջին տարիներին Ուրմիա լճի չորացման առնչությամբ իր բողոքն է հայտնել, սակայն այժմ, երբ որ լճի փրկության համար պետք է Արաքս գետից ջուր վերցնել, Ադրբեջանի Հանրապետությունը ընդդիմանում է այդ նախագծին: Արաքս գետից դեպի Ուրմիա լիճ ջուր բաց թողնելու ծրագրի առնչությամբ Ադրբեջանի ունեցած բացասական դիրքորոշումը լճի փրկության ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներից է հանդիսանում»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի Էկոնոմիկայի նախարար. Մեղրիի ՀԷԿ-ը շահագործումից 15 տարի անց կփոխանցվի Հայաստանին
Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման նոր փուլ
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում