Ա. Միքայելյան. Աշխարհի վերջ հնարավոր է
Աշխարհի վերջ հնարավոր է միայն տիեզերական աղետի դեպքում: Այս մասին ասուլիսում ասաց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ապա շարունակեց. «Տիեզերական աղետների հնարավորություն կա, բայց հավանականությունը քիչ է»:
Ինչ վերաբերում է մայաների օրացույցին, որն ավարտվում է այս տարվա դեկտեմբերին, նա նշեց, որ աշխարհի շատ ժողովուրդներ ունեն օրացույցներ և եթե դրանցով առաջնորդվեն, պետք է բոլոր օրացույցներով աշխարհի վերջ նշեն ու դիմավորեն: «Արդեն ունեցել ենք չորս աշխարհի վերջ»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ այս մեկն էլ կապրենք:
Նա ընդհանրապես մարդկության համար ավելի վտանագավոր է համարում արեգակի ակտիվության աճը. 2013-ին արեգակը մոտենում է իր ակտիվության մաքսիմումին:
Ա. Միքայելյանը նաև նշեց, որ այս տարի մոլորակների շքերթ չի լինելու, ինչպես պնդում են շատերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում