Հայաստանում արեգակի խավարում կդիտվի միայն 2020 թվականին
Հաջորդ տարի արեգակի խավարում լինելու է մայիսի 10-ին և նոյեմբերի 3-ին, որոնք Հայաստանում չեն դիտվի: Այս մասին ասուլիսում ասաց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով, Հայաստանում կդիտվի 2020 թ. հունիսի 21-ին կանխատեսված արեգակի խավարումը:
Նշենք, որ Հայաստանում վերջին անգամ արեգակի խավարում դիտվել է 2006 թ. մարտի 29-ին:
Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում): Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ: Ըստ Ա. Միքայելյանի, հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում: Հաջորդ տարվա երկրորդ խավարումը հենց այդպիսին է լինելու, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում է դիտվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները