Գ. Բադալյան. Հայաստանում մինչև 16 տարեկանների շրջանում քաղցկեղով հիվանդների թվի փոփոխություն չի արձանագրվել
Ամբողջ աշխարհում նկատվում է քաղցկեղով հիվանդների թվի աճ, բայց այդ աճի տեմպերը վտանգավոր չեն. տարեկան մոտ 5 տոկոս աճ է արձանագրվում: Այս մասին ասուլիսում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը:
Նա նշեց, որ Հայաստանում մինչև 16 տարեկանների շրջանում քաղցկեղով հիվանդների թվի փոփոխություն չի արձանագրվել: «Մեզ մոտ խնդիրը ոչ թե աճի մեջ է, այլ թե մեր հանրապետությունում ինչ կարող են անել այդ երեխաների համար»,- նշեց բժիշկը:
Ըստ նրա, Հայաստանում տարեկան 80-100 երեխա հիվանդանում է չարորակ քաղցկեղով, կենտրոնում ամբողջապես բուժվում են այդ հիվանդների 60-65 տոկոս:
Գ. Բադալյանն ասաց, որ քաղցկեղի բուժումը շատ թանկ է, հատկապես մանկականը: Երկրների մեծ մասում այդ ծանրությունն իր վրա է վերցնում պետությունը կամ ապահովագրական ծառայությունները: Ըստ նրա, ապահովագրական ծառայությունները մեզ մոտ թույլ են զարգացած, իսկ պետական ներդրումները բավարար չեն ժամանակակից բուժում ապահովելու համար: Գ. Բադալյանն ասաց, որ այս տարի պետության կողմից իրենց հատկացված գումարն արդեն ավարտվել է ու կենտրոնն այլևս չի կարողանում ընդունել հիվանդների: Բացի ֆինանսական խնդիրներից, ըստ մասնագետի, ոլորտն ունի նաև երիտասարդ կադրերի խնդիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա